09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է նրանց վրա. Փաշինյան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կրակում է նրանց վրա, երբ նրանք գյուղատնտեսական աշխատանքնեն իրականացնում։ Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2020-ի նոյեմբերի 9-ից հետո սպանության փորձի 54 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյո՞ք սա իրականացումն է ադրբեջանական կողմի այն նարատիվի, […]

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 14-ին՝ ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. նոր պատերազմի ռիսկերը:

Խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։ Նա գրել է, որ խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։ «Իր ընդարձակ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է դեպի խաղաղություն տանող ճանապարհը։ Հայաստանն ունի յուրաքանչյուր խնդրի լուծման առնվազն […]

Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս․ Տարոն Սիմոնյան

ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Որևէ պետության՝ այսպես կոչված «տարածքային ամբողջականության» ճանաչումն ընդամենը ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի չորրորդ մասում ամրագրված սկզբունքի վերահաստատումն է՝ «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»: Այս […]

Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը. Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ոչ արդյունավետ է համարում խաղաղության դարաշրջանի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները: «Ես չեմ տեսնում, որ այդ գործընթացն արդյունավետ է: Չի կարող այս գործընթացն արդյունավետ լինել: Ես հասկանում եմ, որ կողմերն ուզում են լսել՝ ինչ կառաջարկի ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, որպեսզի կորզեն իրենց համար ամենաշահավետ սկզբունքները», – լրագրողների հետ զրույցում […]

ՊԲ-ի կազմալուծման նպատակը Արցախի հենման վերջին հենապատը հեռացնելն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում, սակայն եթե նախկինում դա արվում էր Ադրբեջանի նախաձեռնությամբ և դա որպես պահանջ/սպառնալիք էր ներկայացվում, ապա հիմա այն ակտիվացվում և քննարկելի են դարձնում և՛ հայաստանյան, և՛ որքան էլ զարմանալի է՝ արցախյան իշխանական շրջանակներից։ Որքան էլ ՊԲ կրճատումը՝ կարևոր չէ […]

Փաշինյանն օլիգարխների հետ է տալիս-առնում․ «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, Եղվարդում համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանն է ներկա եղել: Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ Փաշինյանին անհասկանալի կարգավիճակով ուղեկցել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Փաշինյանին հյուրընկալած մերօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որն էլ հենց նոր գործարանի սեփականատերն է, […]

Արամ Վարդևանյանը վիրահատվել է․ «Փաստ»

Մեզ հասած տեղեկությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ենթարկվել է վիրահատության։ Պատգամավորը, տևական շնչառական խնդիրների պատճառով ու բարդություններով պայմանավորված, ստիպված է եղել վիրահատվել, և հենց դա է այս շրջանում նրա հրապարակային ոչ ակտիվության պատճառը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ