25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որոշել են իրենց պարգեւավճարները ստանան՝ զոհվածների ծնողների վրա կեղծ բողոքներ գրելով. Իրավունք

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջով, որպեսզի պատասխանատվության ենթարկեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողների ՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի համար: Հիշեցնենք, որ այդ օրը չնայած զոհված հերոսների ծնողների դիմադրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նրանց բռնի ուժով «Եռաբլուր»-ից հեռացնելով՝ հասավ զավակների շիրիմներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ, քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով զարմանալիորեն հայտնվել է վերոնշյալ ծնողների անունների շարքում: Մինչդեռ նա երբեք զոհվածի ծնող կամ ընտանիքի անդամ չի ներկայացել, բայց մշտապես եղել է զոհվածների ընտանիքների կողքին։

– Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Ձեզ եւ 44 օրյա պատերազմում զոհված հերոսների մի շարք ծնողների ոստիկանությունը դատի է տվել:
– Կադրերը կան, փաստերը կան, որ սեպտեմբերի 21-ին բոլորի աչքի առաջ ՀՀ ոստիկանությունը հատեց բոլոր իրավական, բարոյական, մարդկային կարմիր գծերը, երբ հայհոյանքներով, բռնություն գործադրելով՝ զոհվածների ծնողներին բերման ենթարկեց: Բայց պարզվում է՝ սա դեռ իրենց անբարոյական վարքագծի կուլմիանացիան չէր: Սրանք հիմա էլ որոշել են իրենց պարգեւավճարները ստանան զոհվածների ծնողների վրա կեղծ բողոքներ գրելով:
– Այդ միջադեպից անցել է երկու ամիս եւ մինչ օրս քրեական վարույթով կարմիրբերետավորներից կամ հրաման տվողներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել՝ հենց զոհվածների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար: Իսկ հիմա էլ իրենցից տուժածներին են որոշել դատի տալ: Ո՞րն է տրամաբանությունը:
– Ճիշտ եք, այդ միջադեպից անցել է երկու ամիս, բայց գործը սառեցված է, ի՞նչ մեկնաբանություն սրան, եթե ոստիկանությունը չի ծառայում ՀՀ քաղաքացուն, այլ դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման կառույցը, ոստիկանապետն էլ Նիկոլ Փաշինյանի ձեռքը վերածվել է ընդամենը շարքային անվտանգության պետի: Ես երբեք դրական կարծիք չեմ ունեցել նիկոլյան ռեժիմում աշխատող պաշտոնյանների վերաբերյալ, բայց կար ժամանակ, երբ Վահե Ղազարյանն իրեն մասամբ ադեկվատ ոստիկանապետի նման էր դրսեւորում, ինչը բավականին լավ ու դրական էի գնահատում, բայց, ինչպես տեսնում ենք, դժվար է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ ու չփչանալ։
– Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել՝ այս իրավական գործընթացի համատեքստում: Պայքարելո՞ւ եք՝ արդարության հասնելու համար, թե՞ պատրաստ եք վճարել, այսպես ասած, վարչական տույժը:
– Ի՞նչ վարչական տույժ, ինչի՞ համար, ինչի՞ մասին է խոսքը, ծիծաղելի է… Երբ ծնողներին հայհոյող բերետավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն, խոսք եմ տալիս, որ իրենց բալիկներին այդ վարչական տուժի չափով շոկոլադ կուղարկեմ: Ո՛չ մի վարչական տույժ մտադրություն չունեմ վճարելու, քանի որ ոչ մի իրավախախտում թույլ չենք տվել, ի տարբերություն իրենց՝ պաշտոնական դիրք չենք չարաշահել եւ ոչ իրավաչափ ուժ չենք գործադել։
– Ի դեպ, եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը «Եռաբլուր» իրենց այցերով էին «դիվերսիա» կազմակերպում ընդդեմ զոհվածների ծնողների, հիմա արդեն հեռահար են այն իրականացնում: Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, մեղմ ասած, տարօրինակ գրառումներ է անում զոհված հերոսների, նրանց ծնողների եւ Եռաբլուրի մասին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Նման խառնավածքի տեր կնոջ համար, մի փոքր պերճ կլինի, եթե ես իմ թանկագին ժամանակը հատկացնեմ եւ մեկնաբանեմ իր կողմից արված, ինչպես դուք նշեցիք, տարօրինակ գրառումները։ Եթե նկատել եք, վերջերս իր ամուսնու ադրբեջանամետ հայտարարություններին անգամ չեմ անդրադառնում. իմաստ չեմ տեսնում։ Քննադատելու, վիրավորելու, կանխատեսումների ժամանակներն անցել են վաղուց: Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար մեզ ձիավոր է պետք ու պետք է գործել, մնացած ամեն ինչ պոպուլիզմ ու դոմագոգիա է՝ այն էլ արդեն կենցաղային մակարդակի հասնող:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ