Արցախ. ապրելու իրավունք /Տեսանյութ/
Հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր բացեն Լաչինի միջանցքը, այդ մասին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նաև հայտարարեց, որ վաղը՝ ժամը 15․00-ին, հանրահավաք է հրավիրում։ «Մենք հանրահավաքում պետք է ցույց տանք մեր ուժը», – նշեց նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր վերականգնել է գազամատակարարումն Արցախում։
Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը: Սյս մասին հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: «Ես լավ նորություն ունեմ: Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջումների, հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Սա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ուժեղ ենք, ցույց տվեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնվելու»,- ասաց Վարդանյանը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանրամասներ։ Ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը Ս.թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տարբեր հարթակներում ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած բազում հանդիպումներից և այդ հանդիպումների ընթացքում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում մեծ ձեռքբերումներ ունենալուց հետո, Շուշիում հանդես եկավ հերթական հակահայ հայտարարություններով, ինչն այդ փուլում […]
Այս տարի Մասիս համայնքը տոնականորեն չի զարդարվի, նաև չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի […]
«Ազգային անվտանգության տեսանկյունից»․ Գառնիկ Իսագուլյանի հյուրն է Արտակ Զաքարյանը: livenews.am
Հունաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժման և տրանսպորտի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: Տեղի բնակչությունը պետք է պաշտպանված լինի դժվարություններից և տառապանքից»,- նշված է […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի համար սպառնալիք են ու թշնամի։ Ով այլ կերպ է մտածում՝ պարզ դավաճանում է ազգային շահին»։
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաշաթաղի ճանապարհը չէր փակվի, հարյուրավոր այլ պրոբլեմբեր չէին լինի, եթե ընտրողն ունենար պատասխանատվություն: Գունավոր հեղափոխությունները հենց այնպես չեն լինում: Սերբական բուլդոզերների, վրացական վարդերի, ուկրաինական նարնջագույն, լիբանանյան կեդրերի, ղրղզական կակաչների կամ հայկական թավշյա գունավոր հեղափոխությունյունները չեն կազմակերպվել նրա համար, որ այդ երկրների ժողովուրդները լավ […]
























