21 Մարտի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ոճիր եւ թավիշ. 168. Ժամ

Քրեական և քաղաքացիական իրավունքում գործում է բարոյական կամ ոչ նյութական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որը, չնայած իրավական կարգավորումների առկայությանը, Հայաստանում դեռևս գործնական կիրառում չի ստացել։ Բացակայում են նաև բարոյական վնասի գնահատման կառուցակարգերն ու փորձարկված մեթոդները։ Հայկական իրավական համակարգում, մի խոսքով, չնայած ֆորմալ առկայությանը, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործնականում բացակայում է։ Սա  մի կողմից՝ կարելի է համարել […]

Մերկասառույց, ձյուն, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Գեղարքունիքի մարզի, Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին, «Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս քաղաքում մառախուղ է։   Ապարան քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին […]

Կեղծ վիզաների գործով դատված Ռուբինյանի նշանածի հորը հեղափոխական իշխանությունը բարձր պաշտոնի է նշանակել. Ժողովուրդ

Նախկիններին կոռուպցիայի, թալանի, կաշառակերության համար մեղադրող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները շարունակում են օգտվել կաշառակեր պաշտոնյաների ծառայություններից: ՀՀ ազգային ժողովում, պարզվում է, բարձր պաշտոն զբաղեցնողներից է նաեւ նախկինում դատվածություն ունեցող Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նա, որ այժմ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն է, ըստ օրաթերթի տեղեկությունների, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, […]

ԱԳՆ-ն նոր գույք է գնում. Ժողովուրդ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է 5 մլն 430 հազար դրամի նոր գույք ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով վերաբաշխում է կատարվելու ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագծում: Մասնավորապես, ըստ նախագծի՝ նախատեսվում է առաջնահերթ ձեռք բերել չհրկիզվող պահարաններ, գրասեղաններ, աթոռներ եւ բազկաթոռներ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաեւ հիմնավորում է ներկայացրել, որ ՀՀ […]

Իշխանությունը կապամոնտաժի աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները. Փաստ

Գործող իշխանությունները չորս տարվա ընթացքում կառավարության կառուցվածքում տարբեր փոփոխություններ են արել, իրականացրել, իրենց խոսքերով, օպտիմալացման ծրագրեր։ Ինչպես երևում է, եղածն էլ նրանց չի բավարարում: Թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կողմից նոր նախաձեռնություն է նախատեսվում կյանքի կոչել. մասնավորաբար, բացի ոստիկանությունում և ԱԻՆ-ում սպասվող փոփոխություններից ու վերադասավորումներից, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս մշակվում է ևս մեկ նախագիծ, ըստ որի, […]

Վանաձորում մեկ տարի է ճգնաժամը չի հանգուցալուծվում. Հրապարակ

Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում։ «Լուսավոր Հայաստանի»՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի քննությունը նշանակվել է 2023 թ․ մարտի 15-ին։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նորընտիր ավագանին համայնքի ղեկավար պետք է ընտրեր Մամիկոն Ասլանյանին, սակայն նրան կալանավորեցին, իսկ ավագանի չանցած ԼՀԿ-ն մտավ դատարան՝ վիճարկեց արդյունքները, որ կասեցնի քաղաքի իշխանության ձեւավորումը։ […]

Այն ամենի համար, ինչի մեջ դուք մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այսօր առանց կաշկանդվելու անում է վարչապետի աթոռը զբաղեցրած էակը. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այն ամենի համար, ինչի մեջ դուք մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այսօր առանց կաշկանդվելու անում է վարչապետի աթոռը զբաղեցրած էակը: Ու սա էն պարագայում, որ առաջինի դեպքում մեծ հաշվով դա զուտ բամբասանք, չարամտություն և հիվանդ երևակայության արդյունք էր:   Սերժ Սարգսյանին մեղադրում էիք կոռուպցիայի մեջ, […]

Բաքուն նպատակին հասավ, Լաչինում սարք տեղադրելով՝ հսկողություն է ստանում ՀՀ բեռնափոխադրումների հանդեպ

Պետք է հասկանալ, եթե Լաչինի միջանցքում հսկող սարք տեղակայվի, ովքե՞ր են վերահսկողություն ունենալու այդ սարքերի նկատմամբ, Ռուսաստա՞նը, թե Ադրբեջանը: Ադրբեջանն իր նպատակին հասավ, ակնհայտ է, որ նրանք ուզում են վերահսկողություն ստանալ Հայաստան-Արցախ և հակառակ իրականացվող բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների նկատմամբ, որը խնդրահարույց է և լրացնում է Ադրբեջանի այն ագրեսիվ վարքագիծը, որը միշտ դրսևորվում է: Այս մասին 24 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ