Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Պռոշյանի կոնյակի գործարան: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին: Շրջայցից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գինեգործության ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը կարևորել է […]