03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Սուրիկ Խաչատրյանը տուժող է ճանաչվել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա վարորդն ու օգնական տուժողներ են ճանաչվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ մարզպետի ավտոմեքենայի վրա կրակոցներ էին արձակվել, տուժողներ չկային:

Աջակցել սիրիահայ եղբայրներին

«Սիրիայում ճգնաժամի առաջին օրվանից մեր ուշադրության կենտրոնում են սիրիահայության անվտանգության ապահովման հարցերը: Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում զարգացումներին և փորձում ենք լուծումներ գտնել մեր սիրիահայ եղբայրների անվտանգության ապահովման տեսանկյունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելով օրերս Սիրիա կատարած իր այցի մանրամասները «Իմ այցելությունը նպատակ ուներ տեղում ծանոթանալու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Մենք […]

Ներկայացվեց Իսրայելի առողջապահական համակարգը

Իսրայելից Հայաստան ժամանած  MVI բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն  Նատալյա Հեդվաթը ՀՀ առողջապահության նախարարությունում  ներկայացրեց  իրենց երկրի առողջապահական համակարգի կազմակերպման  փորձը: Մասնավորապես նա անդրադարձավ համակարգի ֆինանսավորման սկզբունքներին:  «Մեր երկրում, ինչպես ամեն ինչ,  այնպես էլ առողջապահության համակարգը կազմակերպվում է առաջին հերթին  պլանավորման ճանապահով»,- նշեց բանախոսը: Իսրայելի 8 միլիոն բնակչության բժշկական սպասարկումն իրականացվում է պետական 25 հիվանդանոցում: Կյանքի […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Տագուչիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն է՝ լինել առաջին ռեզիդենտ դեսպանը և ներդրում ունենալ երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության շարունակական ամրապնդման գործում: Այդ առաքելության իրականացման ճանապարհին Նախագահը հաջողություններ է […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է չեխահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիսի 2-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Հովիկ Աբրահամյանը  խոսել է Չեխիա կատարած պաշտոնական այցի արդյունքերի մասին՝ գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման լավագույն գրավականն է: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական, կրթամշակութային, […]

Պաշտոնական

«Ռեալ» Մադրիդ ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իսպանացի Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ: Բենիտեսն Արքայական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին: Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 55-ամյա մարզիչը «Ռեալում» վաստակելու է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ: Ռաֆայել Բենիտեսը «Նապոլին» գլխավորում էր 2013-ից, […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Խուբեյ նահանգում՝ Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին և Չինաստանի ժողովրդին […]

Սպանել են տանտիրոջը եւ բռնաբարել նրա թոռնուհուն

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ամուսինների դեմ քրեական գործ է հարուցվել սպանության եւ բռնաբարության մեղադրանքներով: Ինչպես պարզվել է, 47-ամյա ամուսինն ու 44-ամյա կինը բնակարան են վարձակալել, սկսել ապրել տանտիրուհու ու նրա 15-ամյա թոռնուհու հետ: Նախնական տվյալներով, վարձակալ կնոջ եւ տանտիրուհու թոռնուհու միջեւ հաճախակի վեճեր են եղել` կենցաղային բնույթի: Հերթական անգամ ամուսինները հարբած գալով տուն` սկսել են վիճել […]

Հայաստանում այս ապրանքը հատկապես կգրավի ռուսներին /վիդեո/

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հայ տուրօպերատորները նոր ապրանք են պատրաստում, որ հատկապես կգրավի ՌԴ-ին: Նրա խոսքով՝ Հայաստան ամենաշատը ԱՊՀ երկրներից են գալիս զբոսաշրջության: Մանրամասները՝ տեսանյութում:

Գյումրեցի կինը հայտարարել է, որ 4 տղամարդ բռնաբարել են իրեն

Գյումրեցի 38-ամյա կինը հայտարարել է, որ շոգեբաղնիքում 4 տղամարդ բռնաբարել են իրեն, ապա՝ գումար հափշտակել: Ըստ մեղադրանքի՝ կինը, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, սուտ հաղորդում է տվել, թե իբր 2014թ օգոստոսի 9-ին «Դրախտ» շոգեբաղնիքում 4 տղամարդիկ բռնաբարել են իրեն, իսկ նրանից մեկը, իրեն ծեծելուց ու բռնաբարելուց հետո, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ