30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Որտե՞ղ է «Դաշնակցությունը »

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին և դրան հաջորդած իրադարձություններին: «Շարունակական գործողությունները Ազատության հրապարակում, լրագրողների հանդեպ բռնությունները դատապարտելի են, և մենք բոլորս պետք է պահանջենք, որ բոլոր բերման ենթարկվածները ժամ առաջ ազատ արձակվեն, և մեր իշխանությունները հաշվի նստեն գիտակից հասարակության հետ»,- նկատեց Վարդանյանը: Լրագրողի […]

«Այս միջադեպը 3 բան է նշանակում »

Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներին: Նա մասնավորապես նշել է. «Այս միջադեպը 3 բան է նշանակում 1. Օտարների կողմից մոնոպոլիզացված կոմունալ ընկերությունները պետք է ազգայնացվեն և խոստորեն կարգավորվեն անկախ կառույցի կողմից: 2. Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ծաղկում է 3. Անարդար ծրագրերի դեմ քաղաքացիական խաղաղ անհնազանդության նախորդ հաջողված […]

«Չեխական ավիաուղիները» վերադառնում է հայկական երկինք

Չեխիայի հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված  պայմանավորվածության համաձայն, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը հուլիսի 22-ին, հանդիպել է «Չեխական ավիաուղիների» տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինկակի և Առևտրային տնօրեն Ջան Թոթի հետ՝ քննարկելու հայաստանյան շուկայում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ մանրամասները: Չեխական ավիաընկերության ղեկավարներին ներկայացվել են «Բաց երկնքի» քաղաքականության ընձեռած […]

Խելակորույս, խելակորույս աշխարհ.Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին

Ազգային Ժողովում այսօր բավականին թեժ իրավիճակ է: Նիստի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  ասաց, թե վարման կարգի վերաբերյալ խոսք ունի: ԱԺ նախագահը, հասկանալով, թե պատգամավորներն ինչի մասին են մտադիր խոսել, պահանջեց, որ անդրադառնան քվեարկվող հարցերին, սակայն պատգամավորներն իրար հետևից միաձայն անդրադարձան երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին: Վարման կարգով ի վերջո ձայնի իրավունք […]

Շոգա, ջուր են շփել. Շմայս

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի հետևել երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին և բռնություններին:Միևնույն ժամանակ նա վստահ է, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը չէր կարող բռնություն կիրառելու հրահանգ տալ և լրագրողներ ծեծել: Այդ մասին այսօր նա մանրամասնեց ԱԺ-ում` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Պատգամավորը նշեց, թե ինքը և մյուս պատգամավորները հնարավորության սահմաններում փորձում են այնպես անել, որ էլեկտրաէներգիան […]

Ցուցարարներն այսօր կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցները այսօր ժամը 18:00-ին կհավաքվեն Ազատության հրապարակում: Չնահանջելու եւ բերման ենթարկված իրենց ընկերներին աջակցելու կոչեր են հնչում «Պահանջատիրական մեծ երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման» ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, երեկ ժամը 19:00-ին Ազատության հրապարակից մեկնարկել էր «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության` դեպի Բաղրամյան 26 երթը որը վաղ առավոտյան ցրվել էր ոստիկանության կողմից: Ակտիվիստները եւ […]

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության հայտարարությունը

Հերթական անգամ խաղաղ հավաք անցկանող ցուցարարների նկատմամբ իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեցին, շուրջ 250 ակտիվիստների, հավաքի մասնակիցների եւ լրագորղների բերման ենթարկեցին: Բռնություններ են կիրառվել բազմաթիվ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ: Ոչնչացվել եւ վերցվել են տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, կրիչներ: Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքը բռնությամբ ցրելուց հետո հավաքի մասնակիցները հետապնդվել են մինչեւ Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Փակ Շուկա: Պահանջում ենք անհապաղ […]

«Բիբինի տերը թաղեմ » Ժամանակ

ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանից «Ժամանակ» -ը հետաքրքրվել է՝ ինչ է մտածում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ. «Ի՞նչ անեն բա, լույսերն անջատեն: Թերթի դիտարկմանը, որ ՀԷՑ-ում չարաշահումներ են եղել, որ Բիբինը 60 հազար դոլար աշխատավարձ է ստանում, Սարոյանը արձագանքեց. «Բիբինի տերը թաղեմ, մի մարդու անուն որ Բիբին լինի, կստանա, կստանա»: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ