ԲՀԿ-ին վարձավճարով տարածք տրամադրվեց
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց վարձու տարածք տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ԲՀԿ-ն Հանրապետության փողոցի վրա կստանա 628 քառ/մ տարածք 5 տարի ժամկետով։ Վարձավճարը կազմում է 125 հազար դրամ։ Նույն տարածքում 50 հազար դրամ վարձավճարով 215 քառ/մ տարածք կստանա Ռամկավար Ազատական կուսակցությունը։