Նոր վարկեր
ՀՀ կառավարության վաղվա նիստին հաստատման է ներկայացված երկու վարկային համաձայնագիր: «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրին 40 մլն դոլար վարկ կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը` 20 տարի մարման ժամկետով, 2 տոկոս տոկոսադրույքով: «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-արդյունքների վրա հիմնված փոխատվություն» համաձայնագրով կառավարությանը կհատկացվի 88 մլն 500 հազար դոլար: Այս գումարները կուղղվեն դպրոցների սեյսմիկ պաշտպանության բարձրացմանը: