18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

ԱԱԾ-ն չորս մլն դոլարի կոկաին է բռնագրավել

ՀՀ Ազգային Անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն պայքար մղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  Հայաստանի տարածքը թմրամիջոցների տարանցիկ փոխադրման ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր  խմբավորումների փորձերի դեմ: 2015թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի <<Զվարթնոց>> օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը ՍանՊաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած  […]

Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Նիստում հանգամանորեն քննարկվել և ամփոփվել են ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը համապետական մասշտաբով անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները՝ զորավարժության սցենարով նախատեսված հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու նկատված բացթողումները, բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ պետական կառավարման համակարգի՝ որպես մեկ միասնական մարմնի, գործողությունների համակարգվածությունն ու գործունեության արդյունավետության աստիճանը: Զորավարժության շտաբի պետի և տեղակալների զեկույցներից հետո […]

«Մենք մեղավոր չենք, որ դուք հայտնվել եք լուսանցքում»

Այսօր՝նոյեմբերի 12-ին  ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հակադարձեց հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանին: Վերջինս  վստահեցրել էր, որ համայնքների խոշորացմանը մարդիկ կողմ են արտահայտվել  և այդ մասին վկայում են  հանրաքվեի արդյունքները: Լևոն Զուրաբյանն նշեց, որ ինքն անձամբ այցելել է Դիլիջանի ծրագրում ընդգրկված […]

Հանրահայտ Dream Theater-ի հայ երաժիշտը․ Դերեկ Շերինյան․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Դերեկ Շերինյանը հանրահայտ Dream Theater խմբի երաժիշտներից է եղել, հայտնի երաժիշտ է ու երգահան։ Դերեկ Շերինյանը ծնվել է 1966թ-ին օգոստոսի 25-ին Կալիֆորնիայում։ Նրա հայրը հայ էր, մայրը՝ հույն։  Երաժշտի մոր՝ Քերիլ Ուիլյամսոնի  ընտանիքը հունական Նիսիրոս կղզուց է։ Նրա հայրը՝ իրավաբան և իրավագետ Ջորջ Արթուր Շերինյան կրտսերը՝ Դեթրոյթից։ 5տարեկանից սկսել է նվագել դաշնամուր։ Պատանի տարիքում Դերեկ Շերինյանը իր ունեցած երաժշտական տաղանդի […]

Համանախագահները դեմ են բանակցությունների ձևաչափը փոխելուն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը միջազգային այլ հարթակներ տեղափոխելուն։ Համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄն), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) հայտարարության մեջ նշել են, որ Մինսկի խմբի ձևաչափում ձեռք բերված միջնորդական փորձը եզակի է, ձևաչափն ընդունելի է կողմերի համար և վայելում է ԵԱՀԿ անդամ պետությունների վստահությունը: «Ձևաչափը փոխելու կամ […]

Հայրիկյանը մինչև նոյեմբերի 18-ը ժամանակ տվեց

«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ներկայացրեց սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելու իր հիմնավորումները. «Կարծում եմ, որ այս փուլում հանրաքվեն կասեցնելը հենց այդ կառույցի պարտականությունն է: Նրանք կարող են չաշխատել և բոյկոտել: Բարեկամաբար հորդորում ենք ԿԸՀ-ին՝ որպես պետական մարմին, եւ նրա առանձին անդամներին՝ որպես ՀՀ քաղաքացիներ, Սահմանդրությանը համապատասխան գործեն […]

«Ցեմենտի պարկերի ակցիա»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Արարատի մարզի Քարակերտ գյուղի ճանապարհին հանկարածակիի են եկել տեսնելով, որ գյուղ տանող մայրուղին փակ է՝ ցեմենտով լի պարկերով: Ընդդիմադիրները ստիպված են եղել այլ շրջանցիկ ճանապարհով հասնել գյուղ: «Փրկության ճակատի» անդամաները մեզ փոխանցեցին, թե պարզել են, որ «ցեմենտի պարկերի ակցիան» իրենց դեմ ուղղված չէ՝ ուղղակի ճանապարհն են բարեկարգում:

Կոթին տոնում է Լուսիկ տատի վերադարձը. ինչպես հայտնվեց Ադրբեջանում

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց Տավուշի մարզի Կոթի գյուղի 76 ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը: Հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ «Կոթի գյուղում այսօր տոն է: Բոլորս շատ ուրախ ենք, որ մեր մոլորված բնակչուհին հետ վերադարձվեց: Բոլորիս համար էլ ծանր […]

Վարորդները կարող են զանգահարել «թեժ գիծ» /վիդեո/

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից: Հանրապետության 10-ը մարզերում 35 ճանապարհաշինական ընկերություններ ողջ ձմռան ընթացքում կսպասարկեն 3467.4կմ ընդհանուր երկարությամբ 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող  տեխնիկայով, աղով ու ավազով: Ընկերություններում կուտակված է  մոտ 1356 տոննա աղ և 36.905 խորանարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված