Ալիևի աշխատակազմն Արցախի ներկայացուցիչներին հրավիրում է Բաքու
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Ղարաբաղի հայ հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է շարունակել վերաինտեգրման հարցերով շփումները, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերով քննարկումները: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Առաջարկվում է հանդիպումն անցկացնել մոտակա օրերին Բաքվում:





































