Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. Ռուսաստանի ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակի հետ։ Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության գործընթացում տիրող իրավիճակով։ Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի […]





































