Վթարից մահացել են 23 և 24 տարեկան եղբայրներ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` երկու անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Նախնական տվյալներով` 2016 թվականի փետրվարի 26-ին` ժամը 17:30-իսահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Հենրիկ Աբրահամյան փողոցում, 24-ամյա Ն.Գափոյանի վարած «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]