30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ավետիսյաններից ավագները սպանությունից առաջ եղել են շարժման մեջ. փորձաքննություն

Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նիստին այս անգամ շարունակվեց փաստաթղթերի ընթերցման գործընթացը 10-րդ հատորից սկսած: 10-րդ հատորում ներկայացված են վկաների հարցաքննության արձանագրությունները, միջնորդություններ, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանների ճանաչման վե րաբերյալ փաստաթղթեր, Ավետիսյանների մահվան վկայականների պատճենները, գրություններ ոստիկանությունից և դատախազությունից: Հաջորդ […]

‹‹Մարդ պիտի զոհաբերող ու աստվածավախ լինի›› /վիդեո/

Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հաշվարկ է կատարել՝ մեծ գումարներ պետք չեն այդ տոնը ջերմորեն ու բերկրանքով նշելու համար: ‹‹Տասը հոգու համար  քսան հազար դրամը լիուլի կբավականացնի, որ  գնեն Զատկի տոնի համար խորհրդանշական ուտեստները ու համեստ կերպով, ընտանեկան մթնոլորտում նշեն տոնը››: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ կարևոր է որ մարդիկ ուշադրություն դարձնեն ոչ միայն սեղանին, այլև […]

«Մեր երկիր միայն միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերք պետք է մտնի». Վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») ՊՈԱԿ: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ուղղություններին, աշխատանքային պայմաններին, իրականացվող բարեփոխումներին և տեխնիկական վերազինման շարունակական գործընթացին: Կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը նշել է, որ 2015-2016 թթ. կենտրոնը համալրվել է գերճշգրիտ սարքավորումներով և աշխատանքային […]

Արդեն ծրագրված ահաբեկչությունը գրեթե անհնար է կանխել

Վերջին շրջանում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը թեեւ աշխարհը կապում է  փախստականների ճգնաժամի եւ անվտանգության համակարգի թերացման հետ, սակայն պատճառն ավելի խորն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արեւելագետ Սուրեն Մանուկյանը։ Նա նշեց, որ նախկինում էլ ահաբեկչական ակտեր տեղի են ունեցել, թեեւ միգրացիոն ճգնաժամ չկար։ Նա նշեց, որ անվտանգության ոչ […]

Դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադային ընդառաջ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան` “Ֆիզիկա”, “Մաթեմատիկա” և “Հայաստանի աշխարհագրություն” առարկաներից: Օլիմպիադայի նպատակն է` ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել […]

Թատրոնում հին սերունդը նորին չի խանդում /վիդեո/

Այսօր ‹‹Հենարան››  ակումբում հյուրընկալվել էր թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը և դերասան Գագիկ Մադոյանը: Ջուլիետա Ստեփանյանը շեշտեց, որ Թատրոնի միջազգային օրը մեծ սիրով ու բերկրանքով է նշում: Դերասանուհին շեշտեց, որ առաջ հին սերունդը մի տեսակ խանդում էր նոր սերնդին: Իսկ այժմ այդ խնդիրը չկա: ‹‹Այդ օրը նվիրված […]

Իր հանդարտության մեջ բարի պապայի նման էր ․․.

Լրագրող աշխատածս տարիներին առավել հետաքրքիր էր աշխատել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, խոսքը կարճ էր, մի քիչ ցածրաձայն, դժվար լսելի, բայց երբ արդեն խմբագրությունում վերծանում էի, պարզ էր դառնում, որ ՀՀ վարչապետը խոսել է դիպուկ, տեղին եւ խելոք, ամեն կառավարության հարցուպատասխանի օրերին, երբ լրագրողները շրջապատում էին նրան, բառի ուղղակի իմաստով ասեղ գցեիր, ցած չէր հասնի, ինքը […]

Բացվել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի նոր մասնաշենքը/ֆոտո

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Կառավարության ղեկավարը […]

Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման արդյունքներով։ Ողջունում եմ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր վրացի բարեկամներին։ Գիտեք, որ տարիների ընթացքում մեր երկու հարևան երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջև ավանդաբար ձևավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են մեր […]

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև:  Վեճը վերածվել է քաշքշուքի, ինչի հետևանքով Հյուսեինը մերձիմահ ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին: Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված