Բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողը
Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: հուշակոթողը տեղադրվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակը քանդակագործ Վարդան Հարությունյանն է:





































