Երևանում ծնվել է 80 երեխա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 4-ին մայրաքաղաքում ծնվել է 80 երեխա՝ 43 աղջիկ և 37 տղա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 4-ին մայրաքաղաքում ծնվել է 80 երեխա՝ 43 աղջիկ և 37 տղա:
Մադրիդի «Ռեալը» բարձրացրել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատավարձը: Ֆրանսիացի մասնագետն այսուհետ ստանալու է տարեկան 5.5 միլիոն եվրո աշխատավարձ,- հայտնում է «as»-ը:Ավելի վաղ Զիդանի աշխատավարձը կազմում էր տարեկան 2.7 միլիոն եվրո:Համեմատության համար նշենք, որ «արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի տարեկան աշխատավարձը կազմում էր 7.5 միլիոն եվրո:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ 2016 թվականի օգոստոսի 2-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Ներկայումս նախաքննությունն իրականացվում է 48 քննիչներից բաղկացած քննչական […]
Օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և 1987 թ. ծնված Ա. Մ.-ը: Վերջիններս հոսպիտալացվել են […]
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օգոստոսի 4-ին, ժամը 14.15-ին, Սևանի փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Հրաչյա Բ.-ին, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Առնետներից` մինչև կապիկներ, այս շրջագայությունը իր մեջ պարունակում է 13 դասերի կենդանիների ամենափոքր տեսակները: Մի մասը շատ գեղեցիկ են, ոմանք սարսափելի և գարշելի: Աշխարհի ամենափոքր մսակերը Շրջիր ամբողջ Բրիտանիայով և Եվրոպայի որոշ մասերով, այս առնետները սովորաբար ունեն 17-28սմ երկարություն և շուրջ 65 գրամ քաշ: Բայց հանկարծ չթողնեք նրանց խաբել Ձեզ, որովհետև այս կենդանիները սնվում են […]
Օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Երգիչ Հայկոն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ համացանցում հայտնվել է իմ և Հռիփսիմե Հակոբյանի դուետը, որը գողացված է ու շատ անորակ: Շատ եմ խնդրում օգնել մեզ և հեռացնել որ չտարածվի այն: Երգը և գեղեցիկ տեսահոլովակը որը նկարահանել է Գրիգոր Գասպարյանը, մի քանի օրից կներկայացնենք ձեր դատին: Սիրում եմ ձեզ – Միշտ ձեր Հայկո»:
Ազատության հրապարակից երեկ գիշեր ոստիկանությունը բերման էր ենթարկել 27 քաղաքացու։ ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ այդ անձիք բերման են ենթարկվել` համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180.1 հոդվածի (ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտել)։ Կազմվել են արձանագրություններ, և նրանց բաց են թողել։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հաջորդ շաբաթ Կատալոնիայի մայրաքաղաքում կհանդիպի Արգենտինայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգար Բաուսոյի հետ: Ինչպես հաղորդում է Ole-ն, 29-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա ազգային հավաքական: Այսպիսով, Մեսին կարող է մասնակցել ԱԱ 2018թ. որակավորման փուլի Ուրուգվայի դեմ խաղին, որը տեղի կունենա օգոստոսի 30-ին: Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթ 2016-ի եզրափակիչում Չիլիից կրած պարտությունից հետո Մեսին […]
























