17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Եթե Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք». Tert.am

Tert.am-ը գրում է. Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հանդիպումներից մենք ակնկալում ենք հակամարտության միայն ու միայն խաղաղ կարգավորում: Այս մասին, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ ընթացող քննարկումներից, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Կարծում եմ, որ մեր դիվանագիտության համար պատասխանատու են համապատասխան կառույցներ, որոնք խորությամբ տիրապետում են […]

Եզդիները պետք է ստանան մեր լիակատար աջակցությունը

Եզդիների ցեղասպանության հարցը դարձել է լուրջ քննարկման առարկա։Եզդիները մեր կողքին ապրելով և արարելով ,օգնելով Հայաստանին և հայերին պետք է ստանան մեր լիակատար աջակցությունը իրենց ցեղասպանության ճանաչման հարցում։Ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր պատրաստ եմ սատարել եզդիներին այս կարևորագույն հարցում։ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

«Հայաստանը քո համար ռեստորա՞ն է ». գրողը արձագանքեց Լևոն Շարաֆյանին

«Այսօր, ցանկացած մարդ անկախ իր հնչեղ ազգանունից , անկախ նրանից կռվել է թե չի կռվել այս երկրի համար, իրավունք չունի հայոց բանակին ներքին պառակտման կոչեր անել և երկրում անկայուն, տարերային իրավիճակ ստեղծել: Ինձ համար այդպիսի մարդը դավաճան է, ազգանունը Սեֆիլյան լինի թե Բեգլարյան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ուրուգվահայ համայնքային կառույցների հետ

Աշխատանքային այցով Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 8-ին այցելել է Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակ եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհել: Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու առաջնորդարան, հանդիպել […]

Ոչ մի շրթներկ․ հնդկուհիներին արգելել են աղջիկ լինել

Հնդկաստանի քոլեջներից մեկում նոր կանոններ են մտցրել, որոնցով արգելում են աղջիկներին ամեն ինչ՝ օգտվել կոսմետիկայից, շփվել տղաների հետ, մի խոսքով՝ աղջիկ լինել, հայտնում է Daily Mail-ը։ Աղջիկներին արգելվում է մազերը գեղեցիկ հարդարել կամ ուսերին թողնել։ Արգելել են մատնահարդարում անել, շպարվել եւ անգամ շպարի պարագաներ ունենալ պայուսակում։ Եւս մի քանի տարօրինակ արգելք՝ արգելել են ուսումնական հաստատության […]

Պարանոցից պոկել ու հափշտակել է ոսկե շղթան

Օգոստոսի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սվետլանա Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան քաշել-պոկելու միջոցով հափշտակելու մասին: Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, 1986 թ. ծնված Հակոբ Խ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Չկարողացան մաքրել «ավգյան ախոռները»

  «Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը չկարողացան մաքրել «ավգյան ախոռները» , իսկ հիմա ժողովուրդը մեծ սպասումներ ունիԿարեն Կարապետյանից: Նա հասարակության կողմից ընդունվում է որպես առաջադեմ հայացքներ ունեցող մարդ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Քաղաքագետն ընդգծեց՝ ոչ միայն քաղաքացիները, այլև նախագահը մեծ սպասելիքներ ունի Կարեն Կարապետյանից: «Բավականին մեծ խնդիրներ կան տնտեսության մեջ ու […]

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի թրեյլերը համացանցում է

Համացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանությանն առնչվող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի միջազգայինկինոփառատոնի ժամանակ: Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը: Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին` որպես փառատոնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ