07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մասսայական կրճատումներ

ՀԷՑ-ը նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում մեկ տարում կրճատել է 900 աշխատակցի՝ 8 հազարից հասցնելով 7100-ի։ Այդ մասին այսօր՝    լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ աստիճանաբար ներդրելով ավտոմատացված ASKO համակարգը, կկրճատվեն նաեւ աշխատավարձի ծախսերը, քանի որ այլեւս էլեկտրիկների կարիք չի լինի։ Նրանց կփոխարինեն բաժանորդների սպասարկման կենտրոնների օպերատորները։

«Ընդ որում, կրճատման ենթակա աշխատակիցները, սեփականատիրոջ եւ ընկերության սոցիալական քաղաքականությունից ելնելով՝ կամ տեղափոխվում են այլ աշխատանքի նույն ընկերությունում, կամ էլ իրենց մինչեւ հոկտեմբերի 1–ը տրվում է իրավունք վերապատրաստվել եւ անցնել այլ աշխատանքի»,– ասաց նա՝ հավելելով, որ կրճատումները շարունակվելու են։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ