14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Վիրավոր զինծառայողներին այցելել է արտերկրից ժամանած բժիշկների հերթական խումբը

Ֆրանսիայում մասնագիտական գործունեություն իրականացնող մեր հայրենակիցներ Սերժ Դեր-Մաթևոսյանը և Սերժ Արուճումյանն այցելել են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Մասնագետները ծանոթացել են զինվորների առողջական խնդիրներին և քննարկել վերականգնողական բուժման մանրամասները:

Բժիշկները երեկ եղել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ ասյօր այցելել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վերջերս տեղափոխվել են զինվորական ծառայության ընթացքում տարբեր ժամանակներում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ:

Մասնագետները, որոնց կազմում է նաև առաջատար մերսող կինեզոթերապևտ, բարձ են գնահատել հայաստանյան գործընկերների աշխատանքը, կիսվել բուժական  նոր մոտեցումներով:

Բժիշկները նշել են, որ կատարված աշխատանքի շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի դրական արդյունք գրանցել: Նրանք հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ