01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Առանց դատելու

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀԿ խոսնակն անդրադառնալով բարձրաստիճան սպաների ձերբակալություններին՝ ասաց՝ ցանկացած օրինախախտում պիտի դատապարտվի. Էական չէ, թե ով է օրինախախտը: ‹‹Ցանկացած քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակում: Մենք միշտ ասել ենք՝ ցանկացած պետական պաշտոնյա, ցանկացած քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակներում: Ես իմ վրա չեմ վերցնի դատախազի, դատավորի կամ փաստաբանի ֆունկցիա: […]

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց արդեն ավանդական համագործակցության, մասնավորապես, ամերիկյան փորձագետների աջակցության նշանակությունը ոստիկանության հետևողական բարեփոխման և ոստիկանական գործունեության արդիականացման համատեքստում: Ռիչարդ Միլսը ներկայացրեց դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի […]

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն։ Նման հայտարարություն է արել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, գրում է РИА Новости-ն։ Նա հայտարարել է, որ այս հարցը ՆԱՏՕ-ին չի վերաբերվում։ «Թուրքիան մեր դաշնակիցն է, Հայաստանը՝ գործընկերը»,- հայտարարել է նա։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Նախագահին, Կանցլերին և Բունդեսթագի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: ՀՀ Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը […]

Ինչպիսի երաշխիքներ կունենան զոհված, հաշմված կամ անհայտ կորածների ընտանիքները /վիդեո/

ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշում, որով սոցիալական երաշխիքներ են տրամադրվում այդ անձանց և նրանց ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով […]

Էրդողանը մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը /վիդեո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը գերմանական Բունդեսթագի կողմից։ Նա հայտարարել է, որ «այս որոշումը լուրջ ազդեցություն կթողնի Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա»,- գրում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Անկարան բանաձեւի ընդունումից անմիջապես հետո հետ է կանչել Բեռլինում Թուրքիայի դեսպանին։

Մկրտչյանը, Կուրսովան և Գևորգյանը հաղթել են Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ:  Հաղթանակ տոնեց նաև Մարիա Կուրսովան, ով պարտության մատնեց Դարիա Չարոչկինային: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով առավելության  հասավ հույն Մարիա Մակրոպուլույի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցեց Լիլիթ Գալոյանը: Շախմատի […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծառնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը: Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում՝ ըստ կից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ