23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է «Եռաբլուր» պանթեոն: Աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին բարձրաստիճան սպայակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, […]

Կպարզվեն թատրոնի շենքում 65-ամյա կնոջ մահվան իրական հանգամանքները. ՔԿ

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951թ. ծնված Աստղիկ Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար: ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել եւ բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ.-ին ծնված […]

Ջերմուկը կվերածվի սեքս-ինդուստրիալ քաղաքի՞ /վիդեո/

Ամուլսարի հանքավայրի վտանգների մասին հիշեցնելու համար այսօր՝ հոկտեմբերի 27-ին տասնյակ բնապահպաններ էին եկել կառավարության շենքի մոտ։ Բնապահպանները նշում են, որ  հանքավայրին մոտ գտնվող Ջերմուկ քաղաքը կփոխի նշանակությունը՝ Հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած Լիդիան ընկերությունը արտասահմանցի աշխատողներին կբնակեցնի Ջերմուկում։ «Սեռական ինդուստրիայի դրսևորումներ են լինելու։Այդ վտանգը կանխելու համար իրենք որոշել են իրենց աշխատակիցների շրջանում պահպանակներ բաժանել։ Որ մի […]

Անուն և ազգանուն՝ Վազգեն Սարգսյան. բացահայտում /վիդեո/

Մարդկային կիսատ ճակատագրեր, գլխատված խորհրդարան  ու կենսագրությունը ժամանակի դեմքին փորագրած անհատներ… Վազգեն Սարգսյանը դեռ այնքան ասելիք ուներ, բայց նաև ասեց այնքան, որ դեռ պատմելու համար ժամանակը պիտի ների…Անհատի ու ազգանվեր Սպարապետի կենսագրության դրվագներում գուցե դեռ ասելիք ունենա Սասնա Դավթի շուրթերը ու կամ մեր ժամանակը օրերի տարեգրքում գրառող հրապարակախոս-գրողի հուշերը…. «Վազգենի մասին հիշելուց ես հուզվում եմ, […]

«Շիրակ կենտրոնի» կողմից անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի բաժանման ծրագրի մեկնարկը տրված է

Ձմռան ամիսներին տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականումաղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր ևկոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի […]

Նրա գլխի հետ ինչ-որ բան այն չէ․ Քլինթոնի օգնականի սկանդալային հայտարարությունը

Wikileaks կայքը հերթական սկանդալային նյութերն է հրապարակել։ Համաձայն դրանց՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգնական Խումա Աբեդինը նամակ է գրել նախընտրական շտաբի ղեկավարներին, նշելով, որ Քլինթոնի «գլխի հետ ինչ-որ բան այն չէ»։     «Նա ստիպված է լինելու ելույթի ժամանակ հուշումներից օգտվել, նրա գլխի հետ դեռ ինչ-որ բան այն չէ»,- գրել է նա։

«Անհասկանալի է»

ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման շրջանակներում  ԱԺ-ում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա նշեց, որ համագործակցության առաջարկը ստացել են բելառուսական կողմից: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց՝ մտահոգություն չկա՞, որ Բելառուսի հետ ենք […]

Պուտինը պարգեւատրել է Հասմիկ Պողոսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներով և շքանշաններով է պարգևատրել մշակույթի արտասահմանյան մի շարք գործիչների, որոնց թվում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Վերջինը պարգեւատրվել է Պուշկինի շքանշանով: Բարեկամության շքանշանով է պարգեւատրվել Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։

Կանդամագրվի՞ ՀՀԿ-ին

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի հերքում, որ կարող է անդամակցել ՀՀԿ-ին: Նախարարն այս մասին խոսեց  կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: «Հնարավոր է, եթե առաջարկ լինի: Եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը»,- նկատեց Իգնատի Առաքելյանը:  

«Չեմ տեսել Սեյրան Մուշեղիչին, բայց չեմ էլ հավատում» (վիդեո)

«Պաշտպանության նախարար ա, թող խոսա էլի, նախարար մարդ ա, ինչ ուզում ա, կարա անի… ո՞նց չենք հավատում, որ կոռուպցիա կա, պիտի արմատախիլ արվի, բա ի՞նչ ա նշանակում բանակում կոռուպցիա»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագմավոր, գեներալ Սեյրան Սարոյանը խոսելով բանակում եղած խնդիրներից:  Ըստ նրա` ՊՆ Վիգեն Սարգսյանն ինքը կորոշի` ինչպես պայքարել բանակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ