27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս են հարստանում հանցագործները, կողոպտիչները

Գոհանանք Աստծուց, սիրելիներ, նյութական և զգայական բարիքների, բայց առավել ևս՝ հոգևորի համար: Այս է ուզում և Նա: Տալով նյութականը՝ Տերն աշխարհի հետ ամուր կապվածներին ներքաշում է նաև հոգևորի մեջ: Սակայն, երբ ստանալով այս զգայական բարիքները՝ նրանք դրա վրա էլ կանգ են առնում, այդժամ տրվում են դատապարտության և պատժի: Սակայն հավատացնում եմ ձեզ, որ այս բանը մեզ հետ չի պատահի, եթե հոգևոր բարիքները լինեն մեր մտահոգության առարկան:

Ինչո՞ւ, որովհետև երբ կան հոգևոր բարիքներ, ոչ մի վնաս չենք կրի մարմնավորի պակասությունից: Իսկ եթե հոգևորը չունենանք, ի՞նչ հույս կմնա մեզ և կամ ի՞նչ մխիթարություն: Դրա համար էլ այս բանի համար պետք է մշտապես աղոթել Աստծուն և այն խնդրել: Հոգևորի մասին աղոթել սովորեցնում է մեզ նաև Քրիստոսը: Եվ երբ մենք ուսումնասիրում ենք այս Տերունական աղոթքը, տեսնում ենք, որ ոչ թե մարմնավոր, այլ միայն հոգևոր բաներ է պարունակում այն: Եվ նույնիսկ այն մի փոքր զգայականը, որ խնդրում ենք այդ աղոթքի ժամանակ, խնդրելու ձևից դա էլ է հոգևոր դառնում: Եվ միայն ուսուցանում է հանապազօրյա հացից ավելին չուզել, չխնդրել, որովհետև նման ձևով խնդրելը հոգևոր մտածողության նշան է:

Հիմա տես, թե ինչ է այդ խնդրվածքից առաջ• «Սուրբ թող լինի Քո անունը, Քո թագավորությունը թող գա, թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթ• 6:9-10) : Եվ այս բոլորից հետո նոր ասաց զգայականի մասին: Սակայն նույն պահին խուսափեց զզգայականից՝ անցնելով հոգևորին, ասելով• «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք թողնում ենք մեր պարտապաններին»: Եվ չխնդրեց ոչ պաշտոնի, ոչ հարստության, ոչ փառքի, ոչ իշխանության, այլ միայն՝ հոգու օգուտի համար:

Ոչ մի երկրային բան, այլ միայն երկնային: Եվ այսպես, եթե մեզ պատվիրված է ժուժկալել կենցաղային և ներկա ժամանակում եղող այլ բաներից, ի՞նչ խղճուկ ու դժբախտ կլինենք, եթե սկսենք Աստծուց խնդրել այն, ինչ Նա մեզ պատվիրել է մերժել: Իսկապես, աղոթքի ժամանակ նման բաներ խնդրելը միայն դատարկաբանություն է: Սրա համար էլ աղոթում ենք և չենք գտնում հաջողություն:

Իսկ ինչպե՞ս են հարստանում չար մարդիկ: Ինչպե՞ս են հարստանում խարդախները, հանցագործները, կողոպտիչները և ագահները: Աստված չի, որ տալիս է այդ նրանց:

Իսկ ինչպե՞ս է Աստված այդ թույլ տալիս: Այնպես, ինչպես թույլ տվեց հարուստին՝ պահելով նրան մեծ պատժի համար: Ահա լսիր, թե ինչ ասաց նրան Աբրահամը• «Որդյակ, հիշիր, դու քո բարիքները ստացար այնտեղ՝ քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարիքները: Հիմա այստեղ սա մխիթարվում է, իսկ դու այդտեղ տանջվում ես» (Ղուկ• 16:25):

Եվ այսպես, մենք էլ, որ ունայնության և անմտության մեջ ենք անցկացնում մեր կյանքի օրերը՝ տրվելով ճոխությունների, մեղք մեղքի վրա կուտակելով, փորձենք ձեռք բերել ճշմարիտ հարստություն և կատարյալ ողջախոհություն, որպեսզի չլսենք հարուստին ուղղված այդ խոսքերը, այլ արժանանանք խոստացված բարիքներին:

ԽՐԱՏԱՆԻ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ