28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Զարուհուն էլ են փառաբանում, երբ 10 մարդ է հավաքում” …

“Նախընտրական արշավի ժամանակահատվածը դեռ առջեւում է, սիրելի ԶԼՄ-ներ, ինչու եք ֆալշ ստարտի գնացել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե որն է լինելու կուսակցության նախընտրական կարգախոսը:

“Պատրաստ կլինի եւ կասենք ճիշտ այն պահին, երբ օրենքը թույլ կտա”,-նշեց Լարիսա Ալավերդյանը: Տիկին Ալավերդյանն ասաց, որ Հ 1-ը եթեր տալով ԵԺԿ նախագահի ՀՀԿ համագումարին ուղղված խոսքը, օրենք է խախտել, քանի որ այնտեղ որոշակի ուղղորդում կա: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե բոլոր հեռուստաընկերությունները “փառաբանում” են ՀՀԿ-ին: Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ընտրությունների խաղի կանոնները արդեն իսկ խախտվում են:

Ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նկատեց, թե “Զարուհուն էլ են փառաբանում, երբ կառավարության շենքի մոտ տասը մարդ է հավաքում”: Լարիսա Ալավերդյանը նշեց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի մարզային այցելություններն էլ են օրենքի խախտում: Հովհաննես Սահակյանն էլ արձագանքեց, թե այցելություններն իրականացվում են ոչ աշխատանքային ժամին եւ ավտոբուսով, այլ ոչ թե ծառայողական մեքենաներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ