10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանը սպասում է Պուտինի բանագնացին

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ համագումարում հնչի ՌԴ նորընտիր նախագահ,”Եդինայա Ռոսիա” կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը կայացած ՀՀԿ 13-րդ համագումարին շնորհավորական ուղերձ էր հղել Պուտինը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդն աշխատում է, որ ուղերձը ոչ թե նամակի տեսքով ստանա, այլ ինչ-որ մեկն էլ Պուտինի աշխատակազմից մասնակցի համագումարին եւ անձամբ կարդա ուղերձը: Մոսկվայի մեր աղբյուրների փոխանցմամբ, ուղերձի տեքստը պատրաստ է, մնում է` բերող գտնվի:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ