22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շաբոյանը “մեծ հաճույքով” վարույթ կսկսի Սամվել Ալեքսանյանի նկատմամբ, եթե փաստեր ներկայացվեն

Կառավարության որոշմամբ  24 մլն դրամ խրախուսանք կտրամադրվի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:  Հիշեցնենք, որ հանձնաժողովը երեկ հրապարակեց բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող “Սիթի Պետրոլ Գրուպ” ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները և ընկերությանը տուգանեց  100 մլն դրամի չափով:

Կառավարության նիստին վարչապետը հումոր արեց, թե այդ 100 միլիոնից  կտրվի խրախուսանքը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ խրախուսանքը հանձնաժողովի որոշմամբ չպետք է պայմանավորել: Ի դեպ, խրախուսանքից կօգտվեն հանձնաժողովի 7 անդամներ:

ՏՄՊՊՀ նախագահից լրագրողները հարցրել են, թե ինչու նույն կերպ չի պատժվում շաքարի շուկայի մենաշնորհ ունեցող տնտեսվարողը /շաքարի շուկայի առյուծի բաժինը օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանինն է,-խմբ/, որը եւս նմանատիպ խախտումներ է թույլ տալիս :

“CPS-ին երեկ տուգանեցինք, ճիշտ է մեր նախաձեռնությամբ վարույթը զարգացրեցինք, բայց բողոքներ կային անհատ ձեռներեցների կողմից, որոնք հիմնավոր փաստարկներ և ապացույցներ ներկայացրեցին և մենք էլ զարգացրեցինք վարույթը : Եթե դուք էդ ինվոյսները կներկայացնեք, էդ փաստարկները և ապացույցները ներկայացնեք, մենք մեծ հաճույքով վարույթ կսկսենք էդ տնտեսվարողի նկատմամբ”,-նշել է Շաբոյանը:

Այս պահի դրությամբ, ըստ ՏՄՊՊՀ նախագահի` շաքարավազի ինվոյսային արժեքները համապատասխանում և համահունչ են միջազգային գներին: Այն դիտարկմանը, թե բոլորին է հայտնի, որ մեծածախ եւ մանրածախ գները տարբերվում են, Արտակ Շաբոյանն ասել է.”Դե, եթե վերցնենք մեր նախաձեռնությամբ այնքան խնդիրներ կան, մեր ռեսուրսները սահմանափակ են: ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրել է, որ  հանձնաժողովի վարույթում է  “Նատալի Ֆարմ” –ի գործը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ