24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վրացի բանտարկյալները կարել են բերանները` ի նշան բողոքի /վիդեո/

Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կսանսկի բանտում արդեն 2-րդ օրն է բողոքի ակցիաներ են կազմակերպվում: 15 բանտարկյալներ, ովքեր պահանջում են փոխել բանտի ղեկավարությունը, կարել են բերանները` ի նշան բողոքի, գրում է “Комсомольская правда”-ն:

Ցուցարարները բողոքում են, որ բանտի ղեկավարությունը սպառնում է իրենց հետ հաշվեհարդար տեսնել եւ բանտի տարածք մտցնել հատուկ նշանակման ջոկատներին: Իրավապաշտպան Գեորգի Լորդկիպանիձեն նշել է, որ առայժմ բանտի ղեկավարությունը որեւէ անօրինական գործողությունների չի դիմել:

Որոշ բանտարկյալներ զանգահարել են իրենց հարազատներին եւ խնդրել, որ շուրջօրյա հերթապահեն բանտի տարածքում: Պահակազորին հաջողվել է դադարեցնել նրանց “գրոհը”, սակայն նրանցից մեկը ծեծի է ենթարկվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին համացանցում մի հոլովակ էր տարածվել, որում Գլդանսկի բանտի աշխատակիցները ռետինե մահակներով եւ ավելով ծեծում եւ բռնաբարում էին բանտարկայլներին: Գործի առնչությամբ 12 մարդ է ձերբակալվել:

http://youtu.be/95CfNthpbaM

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ