09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն ոգևորել է Աշոտյանին

ԿԳՆ Արմեն Աշոտյանը ուրախ է, որ ԲՀԿ-ը սկսել է հետաքրքրվել կրթության և գիտության ոլորտի հիմնախնդիրներով: Նախարարը հուսով է, որ այդ հետաքրքվածությունը քաղաքական դրդապատճառներ չունի:

‘ԲՀԿ-ական որոշ պատգամավորների վերջերս արտահայտած մտահոգություններն ու հետաքրքրվածությունը գիտության և կրթության հարցերով ոգևորիչ են և հուսադրող:
1 տարի լինելով Աժ-ում գլխադասային հանձնաժողովի նախագահ և 3.5 տարի նախարարության ղեկավար՝ առիթ եմ ունեցել ոլորտային խնդիրների քննարկման տարբեր կուսակցությունների հետ:
Փաստորեն, ևս մեկ քաղաքական կուսակցության վերջապես կհետաքրքրեն մեր ոլորտի հիմնախնդիրները:
Հուսամ, որ այս հետաքրքրվածությունն անկեղծ է, պայմանավորված չէ քաղաքականացման գայթակղությամբ և, իհարկե, իմիտացիա չէ:
Շահագրգիռ համագործակցության ակնկալիքով’,-գրել է Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ