Ձյուն կտեղա
Մարտի 16-ին, 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 17-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում է ձյուն, Վայոց Ձորում եւ Սյունիքում` ինտենսիվ: Օդի ջերմաստիճանը եւ այս գիշեր, եւ մարտի 16-ի ցերեկը կնվազի եւս 5-8 աստիճանով: Մարտի 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 20-25մ/վ, բուք, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց, տեղ-տեղ մառախուղ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ից 17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 12-ից 16, մարտի 19-ից 20-ին կբարձրանա 5-ից 7 աստիճանով:
Երեւանում`Մարտի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 17-ի ցերեկը, 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ից 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Երեւանում այս գիշեր կլինի -3-5, մարտի 16-ի ցերեկը -1+1, երեկոյան -3-5:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից