Արդյոք ովքեր են, ինչ կտրիճներ են. Հայացք
Ըստ “Հայացք”-ի, 2007 թ. Սեպտեմբերի 21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում ընդդիմությունը նշում էր Անկախության օրը: Նույն օրը նույն տոնը նույն ժամերին ՀՀ նախագահն էր նշում քաղաքական էլիտայի հետ:
Նախագահի միջոցառումից միայն երկու հոգի, միմիայն երկու հոգի համարձակվեցին գնալ ու միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցառմանը, որտեղ, փաստորեն, ապագա ՀԱԿ-ականներն էին
: “Եվ ովքե՞ր էին այդ “պլոճիկով” տղերքը: Խաչատուր Սուքիասյանը եւ Գարեգին Նուշիկյանը: Ճակատագրի բերումով այսօր այս անձինք նույն ընտրատարածքում իրար դեմ պայքարելու են պատգամավորական մանդատի համար”,-գրում է “Հայացք”-ը: