24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ “Ազատ դեմոկրատներն” ու “Ժառանգությունը” կհաղթահարեն ընթացակարգային խնդիրները եւ միասին կգնան

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության երկրորդ արտահերթ համագումարին քիչ առաջ ելույթ ունեցավ “Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ ազատ դեմոկրատների սերունդը ծնունդ է առել այս դահլիճում` 1990թ օգոստոսի 23-ին:

Նա նշեց, որ ի դեմս կուսակցության, տեսնում է  հզոր ուժի, որի անդամները չեն վախենում սխալներն ընդունելու եւ ուղղելու: “Հենց այս արժանիքներն են, որի հետ “Ժառանգությունը” իրեն տեսնում է այսօր եւ ի կատար:

Միասնական ճանապարհը վաղուց է մեկնարկել, վստահ եմ, որ հաղթահարելով ընթացակարգային ձեւակերպումների պահը , մենք այնպիսի բովանդակային այլընտրանք ենք ներկայացնելու մեր ժողովրդին, որը  նոր արշալույս է բերում մայիսի վեցին եւ յոթին”,-հայտարարեց նա: Այս հայտարարությունը ներկաները ծափերով ընդունեցին: Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ ՀՀ ներքին ու արտաքին  դաշտում  այդ միասնությունը բերելու է քաղաքացիական համախմբվածության: “Հանուն Հայաստանի մենք սարեր ենք շարժելու”,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ