05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանին կանչելը ձեւական կլիներ. “Ազատ դեմոկրատներ” /վիդեո/

‘Ազատ դեմոկրատներ’-ի վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կուսակցության համագումարին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչու համագումարին հրավիրված չէ ՀԱԿ-ի ղեկավարությունը, ասաց, որ իրենք ձեւական հրավերներ չեն ուղարկում:

“Ես խորը հարգանք ունենալով հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի եւ գործունեության նկատմամբ , գտնում եմ, որ նրան համագումարին հրավիրելը ձեւական կլիներ”:

Նույն հարցին արձագանքեց նաեւ Արարատ Զուրաբյանը, եւ նշեց.”Հրավիրված են բոլոր քաղաքական ուժերը: ՀԱԿ-ը ոչ ֆորմալ կազմակերպություն է: Հիմա դաշինք կձեւավորվի, փաստաթղթերը կձեւակերպվեն եւ ֆորմալ հասցեատեր կունենա նաեւ հրավեր ուղարկելու հարցում: Այսօրվա դրությամբ  ՀԱԿ-ը բաղկացած է կուսակցություններից, որոնց ներկայացուցիչներին հրավիրել ենք”: Ինչ վերաբերվում է ՀՀՇ-ին, որի վարչության նախկին նախագահն էր Արարատ Զուրաբյանը, նշեց. “ՀՀՇ-ին չենք հրավիրել, որովհետեւ նրանց, ում որ պետք է հրավիրեինք, այստեղ են”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ