25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից երկու ամիս անց ի՞նչ վիճակում է գտնվում բանակցային գործընթացը

“Ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից անցել է երկու ամիս, բայց մինչ  օրս Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարում խոսել ռազմական հռետորաբանությամբ: Վերջերս տեղի ունեցավ ձեր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Ո՞րն էր նպատակը, ի՞նչ վիճակում է գտնվում բանակցային գործընթացը”,-այսօր եկող տարվա ԱԳՆ բյուջեի քննարկման ժամանակ` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը :

Նալբանդյանի  խոսքով, Ադրբեջանի արտգործնախարարի եւ եռանախագահողների հետ Փարիզում կայացած հանդիման գլխավոր նպատակը Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ վերադարձնելն է եղել:

“Կազանում Ադրբեջանը հետքայլ կատարեց: Դրանից առաջ Աստրախանում, Սանկտ-Պետերբուրգում հետ քայլ կատարեց` մերժելով բոլոր այն առաջարկները, որոնք  կատարվել էին եռանախագոհների կողմից”,-նշեց Էդուարդ Նալբանդյանը եւ հավելեց, որ փաստոնրեն, Ադրբեջանը մերժում է գործընթացն  առաջ տանել եւ բանակցությունները, ըստ էության, տապալման  են տանում:

Նրա խոսքով, Սաֆարովի հետ կապված վերջին խայտառակ գործընթացը եւս հարված էր բանակցային գործընթացին: ՀՀ արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը  դեպքից հետո հայտարարեց, որ տրամադրված է շարունակել բանակցությունները ի եւ եթե որեւէ կողմ ցանկութուն ունի տապալելու բանակցութունները, դա Ադրբեջանն է:

“Այս երկու ամսվա ընթացոում որոշ փոփոխությոյն կա: Միջազգային հանրությունը Սաֆարովի դեպքից հետո համապատասխան արձագանքից հետո արտահայտեց իր վերաբերմունքը Ադրբեջանի վերաբերյալ, չկա մի երկիր եւ կառույց, որը խստորեն չքննադատեց եւ չարտահայտեց իր վրդովմունքը”,-նշեց Էդվարդ Նալբանդյանը եւ հավելեց. “Մեկ բան չի փոխվել` դա ՀՀ եւ եռանախագահների ընդհանուր ցանկությունն է շարունակելու գործընթացը եւ պարտադրելու Ադրբեջանին  խաղաղություն”:

Էդուարդ Շարմազանովի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀ եւ Արցախի հանրապետությունը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից  են, իսկ Ադրբեջանը` ընդհակառակը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ  բազմիցս հայտարարվել է, որ միջազգային հանրության  առաջարկած սխզբուները ընդունելի են մեզ համար:

Նրա խոսքով, չորս հյտարություն է արվել ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների մակարդակով  եւ ՀՀ հայտարարել է որ պատրաստ է առաջ գնալ: Ոչ միայն այս, այլեեւ ԵԱՀԿ շրջանակներում արված հայտարարությունները` Հելսինկիում, Վիլնյուսում, Աթենքում եւ Աստանայում եւս,  արտգործնախարարի խոսքով ընդունվում են  որպես հիմք կարգավորման համար:

“Մենք ասում ենք, որ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են ՀՀ մոտեցումներին եւ ավելին ՀՀ մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին”,-եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ