28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ը նահանջել է իր նպատակից եւ մանդատի խնդիր է լուծում /վիդեո/

Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսն իր առջեւ 15-20 մանդատի խնդիր է դրել եւ հրաժարվել է արմատական պայքարից: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀԱԿ մաս կազմող Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` մեկնաբանելով ՀԱԿ- նախընտրական դաշինքում չընդգրկվելու կուսակցության որոշումը:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի մաս կազմող 4 ուժեր հրաժարվեցին ՀԱԿ-ի հետ նախընտրական դաշինքից. դրանք էին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած “Ազգային Վերածնունդը”, Գառնիկ Մարգարյանի ղեկավարած “Հայրենիք ու Պատիվ” կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Վերը նշված ուժերից առայժմ միայն Սամվել Հարությունյանն էր պաշտոնապես հրապարակել որոշման պատճառները` խոսելով ՀԱԿ-ում լուրջ տարաձայնությունների մասին: Մյուս ուժերը, այդ թվում նաեւ Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդը, մինչ այս զերծ էին մնում որեւէ մեկնաբանությունից:

“Մենք որոշում ենք կայացրել, որ ընտրություններին պետք է մասնակցել միայն իշխանափոխության, այլ ոչ 15-20 մանդատ վերցնելու համար: Սա էր մեր մոտեցումն ի սկզբանե: Երբ որոշվում էր, որ մենք 18 կուսակցություններով պետք է մասնակցենք ընտրություններին, պահանջ է դրվել, որ եթե ՀԱԿ-ը ընտրությունները կեղծված ճանաչի, ապա նա ոչ մի մանդատ չպետք է վերցնի, եթե ընտրությունները լինեն մաքուր, ժողովրդի արդարացի տված մանդատը պետք է վերցնել”,-Henaran.am-ին ասել է Սոս Գիմիշյանը:

Պատասխանելով մեր ճշտող հարցին, թե ասվածից կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ն իր առջեւ դրված նպատակին հետամուտ չի լինում եւ զուտ մանդատների խնդիր է լուծում, Սոս Գիմիշյանն ասել է. ”Այո, ցավոք սրտի ես այդպես եմ տեսնում: Ես չեմ տեսնում, որ ՀԱԿ-ը գնում է իրավիճակը փոխելու արմատական ճանապարհով: Ավելի շատ են այն քաղաքական ուժերը, որոնք կարծում են, որ ներսից կարելի է ինչ-որ փոփոխություն անել : Գուցե իրենք են ճիշտ, ոչ թե ես”:

Մեր զրուցակիցն ասել է, որ Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդն առայժմ շարունակում է ՀԱԿ- կազմում մնալ:  Սոս Գիմիշյանի խոսքով, մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները, ամեն ինչ պարզ կլինի` կախված ՀԱԿի- գործողություններից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ