25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը ոչ կոռեկտ որակեց ԲՀԿ-ականի հայտարարությունը

“Այսօր` 21-րդ դարում չի կարելի սահմանափակվել քո տարածաշրջանի տեսլականով եւ պատշգամբից ավելի հեռուն չտեսնել: Մենք վարում ենք բազմավեկտոր, նախաձեռնողական ակտիվ քաղաքականություն, որի կարեւորագույն բաղադրիչն է գործընկերների ու ՀՀ բարեկամների թիմը աշխարհի տարբեր ծայրերում ավելացնելը:

Դրա պատճառով է, որ մենք կարեւորություն ենք տալիս մեր հարաբերությունների զարգացմանը, թե ասիական, թե աֆրիկյան թե լատինաամերիկյան երկրների հետ եւ այդ քաղաքակնությունը շարունակվելու են”,-այսօր երկու հազար տասներեք թվականի ԱԳՆ բյուջեի քննարկման  ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդբվարդ Նալբանդյանը պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորների այն դիտարկումներին, թե թե ինչու է ՀՀ ԱԳ նախարարը մեկնում այնպիսի երկրներ, որոնց մասին ՀՀ քաղաքացին գիտի միայն աշխարհագրության դասերից:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր , ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը  հարցը բարձրացրել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որից Էդվարդ Նալբանդյանը հարգելի պատճառով բացակայում էր: Հարցին անդրադարձել էր ՀՀ վարչապետը:

Էլինար Վարդանյանը Կոնգոն, Ինդոնեզիան եւ Մեքսիկան  էկզոտիկ երկրներ էր անվանել:

Էդվարդ Նալբանդյանը ասաց, որ ծանոթ է այդ քննադատություններին եւ շեշտեց, որ կոռեկտ չէ այդ երկրները կոչել էկզոտիկ: ՀՀ արտգործնախարարը հիշեցրեց հայտարարության հեղինակին, որ միայն Կոնգոն, օրինակ,  ՀՀ-ից մի քանի անգամ ավելի մեծ երկիր է:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Կինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որտեղ 77երկրներ էին ներկայացված եւ որը անդրադարձավ նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ ընդունեց մի հայտարարություն, որտեղ արտահայտվեցին ՀՀ եւ միջազգային հանրության մոտեցումներին համահունչ մոտեցումներ:

Նախարարին ուղղված իր հարցում`  ՀՀ նախկին արտգործնախարար, “Ազատ դեմոկրատների”  ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այս կապակցությամբ դիտարկում արեց. “Լիովին ընդունելի է, որ չի կարելի որեւէ երկրի համար նման հայտարաություններ անել , փոքր կղզյակն էլ կարեւոր է, որովհետեւ ՄԱԿ-ում քվեարկող երկրներ են”:

Իսկ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, թե ՀՀ ԱԳՆ հիմնական մտահոգությունը պետք է լինի ոչ թե այն, որ ՀՀ մամուլում եւ քաղաքացիական հասարակությունում որեւէ մեկը այլ երկիր էկզոտիկ չհամարի, այլ որ արտերկում ՀՀ-ին էկզոտիկ չհամարեն:

“Ոնց են գնահատում էն երկրին, որի գործող դեսպանը հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ  եւ ասում, թե այդ երկրում սպիտակ ցեղասպանություն է իրականցվում եւ որ մաֆիան գրավել է իշխանությունը”,-նշեց Փաշինյանը:

Ի պատասխան, ԱԳ նախարարն ասաց.”Այլ երկրներին էկզոտիկ հայտարարելով դուք փակում եք բոլոր դռները, անգամ պատուհանները նրանց հետ հարաբերությունները զարգացնելու”:

Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ միջազգային հարաբերություոններից եւ աշխարհագրությունից նվազագույն դասագրքային պատկերացում անգամ ունեցող մարդը նման հայտարարություն չէր անի եւ հավելեց, որ ասվածը վերաբերվում է ոչ թե Փաշինյանին, այլ հայտարարության հեղինակին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ