23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դամասկոսի անվտանգության ուժերի շենքի մոտ պայթյուններ են տեղի ունեցել

Հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցներ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների արդյունքում, հաղորդում է “BBC”-ն:

Պայթյունները բնութագրվում են որպես ահաբեկչություն: Հետաքննության նախնական տվյալները վկայում են, որ պայթեցվել են մեքենաներ, որոնց մեջ ռումբեր են տեղադրված եղել: Գրոհի պատճառներն առայժմ հայտնի չեն: Տեղի բանկիչները եւ ընդդիմությունը հայտնում են, որ պայթյուններից տուժել է անվտանգության ուժերի շենքը:

Այս բոլոր տվյալները դեռեւս հաստատված չեն, քանի որ արտասահմանցի լրագրողների մուտքը Սիրիա խստորեն սահմանափակված է:

Պայթյունները տեղի են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ ապստամբության մեկ տարին լրանալու օրվանից 2 օր անց: Չդադարող հակամարտության արդյունքում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է արդեն ավելի քան 8 հազար մարդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ