01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը Օսկանյանին արգելել է խոսել. Իրատես de facto

 ԲՀԿ 6-րդ համագումարի ողջ ընթացքում (բնականաբար, բացի իր ելույթի պահից) Գագիկ Ծառուկյանը հարկ էր համարել նստել նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:
“Ընդ որում, նա այդտեղից էլ գնաց դեպ “պոդիում”` ելույթի, ու նույնքան արագ, բայց ոչ նույնքան “տարժեստվեննի”, երաժշտությամբ-բանով, ոտքի կանգնած իր ԲՀԿ ժողովրդի ծափերի ներքո վերադարձավ դեպի Ազատիչը:

Եվ ուրեմն` իր ելույթից անմիջապես հետո Ծառուկյանը կրկին նստած էր “նախագահ ջանի” կողքին, իսկ ելույթ էր ունենում Օսկանյան Վարդանը` միտինգային տարերքին, պոպուլիզմին, ընդդիմոտությանն  ամբողջապես տրված:

Ծառուկյանը, տեսնելով Օսկանյանին այդ “վիճակում”, շրջվել է դեպ Սերժ Սարգսյանն` ասել էր. իա , նախագահ  ջան, ես իր ելույթը երեկ կարդացել էի, սենց բան չկար: Հետո Ծառուկյանը կանչել էր ինչ-որ մեկին ու հրահանգել` ասեք Օսկանյանին, թող էլ չխոսի”,-գրում է “Իրատես de facto”-ն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ