Միջպետական ճանապարհներն անցանելի են,կան նաեւ փակ ճանապարհներ
Մարտի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում՝ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզում՝ Ախպրաձոր, Արագածոտնի մարզում՝ Եղիպատրուշ, Թթուջուր, Սարալանջ, Ձորագլուխ, Ջրամբար, Նորաշեն, Չքնաղ, Նիգավան եւ Ճարճակիս գյուղերի ճանապարհահատվածները:
Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ճանապարհահատվածը: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:
Մարտի 20-ի, ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է. առկա է ձնահյուսի վտանգ: Նույն ճանապարհի, ինչպես նաեւ Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից