05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թող ցուցակում լինեն լրագրողներ, երգիչներ, ինչու չէ` նաեւ պարողներ

ՀՀԿ  ցուցակի առաջին քսան տեղը  հաստատված է, մյուս մասը դեռ որոշակի փոփոխություններ կկրի, բայց դրանք էական փոփոխություններ չեն լինի: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքով` այս անգամ ՀՀԿ ցուցակը  տարբերվում է նախորդ ցուցակներից, քանի որ ցուցակում ընդգրկված են գործիչներ բոլոր մասնագիտական ոլորտներից, նաեւ մարտական գործողությունների մասնակցած մարդիկ:

‘Քանի որ զանգվածային կուսակցություն ենք, ներառել ենք ակնառու ներկայացուցիչներ հասարակության բոլոր շերտերից` ներկայացնելով ամբողջ Հայաստանը: Այս նախընտրական ցուցակը մեր դիմանկարն է,որը ներկայացնում ենք ամբողջ աշխարհին` ցույց տալու, որ ցուցակում ներառված մարդիկ մտահոգ են երկրի ճակատագրով’,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը` հավելելով, որ 250 հոգանոց ցուցակը զուտ ներկայացուցչական ցուցակ է, քանի որ բնականաբար ոչ բոլորն են անցնելու ԱԺ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակի հանդեպ քննադատությանը, որ նրանում ընդգրկված են օրենքներին անտեղյակ մարդիկ կամ արատավոր հեղինակություն ունեցող մարդի, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ամենեւին պարտադիր չէ, որ ցուցակը ‘չոր-չոր’ բաղկացած լիներ միայն իրավաբաններից կամ քաղաքագետներից ու քաղաքական գործիչներից:

‘ԱԺ-ում իհարկե տեղ կունենան իրավաբաններ, պրոֆեսիոնալներ, ակտիվ պատգամավորներ, բայց մենք նաեւ հարյուր անգամ հաշվարկ ենք արել, եւ ցուցակի անցողիկ տեղերում այն մարդիկ են, ովքեր կարող են աշխատել ԱԺ-ում: Թող լինեն նաեւ լրագրեղներ, մշակույթի գործիչներ, ինչու չէ` անգամ պարողներ’,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է ցուցակի 10-րդ տեղում գտնվող Գագիկ Բեգլարյանին, ով հեռացվել էր պաշտոնից իր ոչ ճիշտ վարքագծի համար, Ռազմիկ Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ Գագիկ Բեգլարյանը գիտակցել է իր սխալ արարքը, նա ՀՀԿ թիմի անդամ է, եւ ՀՀԿ-ն սիրով ներկայացնում է նրան: ՀՀԿ փոխնախագահը հավելեց.’ Մարդուն մեկ անգամ պետք է պատժել, ոչ` ամեն անգամ, եւ Գագիկ Բեգլարյանը դեռ շատ անելիքներ ունի’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ