19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիայում մարդկանց արդեն նետում են տանիքներից /վիդեո/

Չնայած այն փաստին, որ սիրիական անվտանգության ուժերն ամեն օր հայտնում են զենքի անօրինական պահեստների հայտնաբերման, ավտոմեքենաների, որոնց մեջ ռումբեր են տեղադրված, եւ զինված գրոհայինների իբր թե  ձերբակալման կամ ոչնչացման մասին, սիրիական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ապստամբությունը միանգամայն խաղաղ բնույթ է կրում, եւ որ արդեն ավելի քան 8 հազար զոհերի պատասխանատվությունն ամբողջովին իշխանությունների վրա է, տեղեկացնում է “NEWSru.com”-ը:

ԶԼՄ-ներում հաճախ են հայտնվում ընդդիմադիրների բողոքներն այն մասին, թե ինչ վայրագությունների են դիմում սիրիացի զինվորները: Համացանցում հայտնվել է մի տեսագրություն Դեյր-Էզ-Զոր քաղաքից, որտեղ երկուշաբթի օրվանից ընթանում է կառավարական ուժերի հատուկ գործողությունը այսպես կոչված “Սիրիական ազատագրական բանակի” դեմ: Հոլովակում երեւում է, թե ինչպես են 2 կամ 3 հարկանի շենքի տանիքից մի քանի հոգի ցած նետում մարդկանց: Տարածության եւ տեսագրության վատ որակի պատճառով չի երեւում` դրանք դիակներ են, թե` ողջ մարդիկ: Պարզ չի դառնում` նկարահանվածները կառավարական զորքերի անդամներ են, թե` ոչ: Համացանցում, սակայն, դա ներկայացված է որպես զինվորականների դաժանության վկայություն:

Հայտնի է դարձել նաեւ “ITV News”-ին կառավարական զորքերի դասալիք-զինվորներից մեկի տված հարցազրույցը, որի անունը չի հրապարակվում: Նա պատմել է, որ բանակից փախել է` հրամանները կատարել չկարողանալու պատճառով: Նրա հավաստմամբ` Բաշար Ալ-Ասադն իր ղեկավարներին հրաման է տվել “սպանել բոլոր այն մարդկանց, ովքեր ցույցի են դուրս գալիս”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ