26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Հաշտության պաշարներ”-ը ԼՂ-ում

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է “Հաշտության պաշարներ” (Conciliation Resources) միջազգային կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսին, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին` Վասիլի Աթաջանյանը ընդգծել է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կարեւոր դերը մարդասիրական հարցերի լուծման եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման համար:

Լոուրենս Բրոերսը ներկայացրել է տարածաշրջանում եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում կազմակերպության իրականացվող ծրագրերը, նշելով, որ դրանք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Զրույցի ընթացքում Վասիլի Աթաջանյանը անդրադարձել է ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին, մի շարք մարդասիրական հարցերի, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը եւ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին: Ընդսմին նա նշել է, որ բանակցություններում պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը եւ պաշտոնական մակարդակի վրա  հայատյաց քաղաքականության վարումը հեռացնում են  հակամարտության կարգավորման հեռանկարը` ուժեղացնելով կողմերի հասարակությունների թշնամական վերաբերմունքը:

Դրա հետ մեկտեղ  ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է  երկխոսության եւ համագործակցության համար, ընդգծելով տեղում իրական վիճակին ծանոթանալու համար տարբեր մակարդակի եվրոպացի պաշտոնյաների  պարբերական այցերի անհրաժեշտությունը:

Վասիլի Աթաջանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել “Հաշտության պաշարներ” կազմակերպության գործունեությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ