Է.Շարմազանովը շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային:
Նամակում Է. Շարմազանովն իր եւ Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի անունից խորին շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջն ու վերջինիս համակիրներին` Լիտվայի Սեյմի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի եւ հակահայկական ուղղվածություն ունեցող բանաձեւի նախագիծը հավանության չարժանացնելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը` ամրագրված երեք հայտնի սկզբունքների հիման վրա:
Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Հայաստան-Լիտվա արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս կշարունակվի, եւ կողմերին կհաջողվի ընդլայնել երկու խորհրդարանների միջեւ համագործակցության եզրերը:
Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից