05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը հատուկ Ազգային ժողով էր եկել /վիդեո/

68 կողմ, 0 ձեռնպահ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ քիչ առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծին: Օրինագծի քվեարկությանը չմասնակցեցին ԱԺ ՀՅԴ, “Ժառանգություն” խմբակցությունները, որոնք քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեցին եւ հայտարարեցին, որ քվեարկությանը չմասնակցեցին` արտահայտելով իրենց քաղաքական դիրքորոշումը :

Նկատենք, որ այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում էր նաեւ ԱԺ  նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:  Պաշտոնանկությունից հետո Հովիկ Աբրահամյանն առաջին անգամն է  ԱԺ նիստին մասնակցում որպես շարքային պատգամավոր : Հովիկ Աբրահամյանը հարցի քվեարկությունից անմիջապես հետո լքեց նիստերի դահլիճը, ինչն  աննկատ չմնաց լրագրողների կողմից:

Լրագրողների հարցին, թե ստացվում է, որ Հովիկ Աբրրահամյանը եկել էր օրինագիծը քվեարկելու, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց.”Ես ձեր համար էի եկել, ես լրագրողներին կարոտել էի”: Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին եւ արագ մտավ ՀՀԿ խմբակցություն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ