05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Չհավատալ մկան թակարդում դրված պանրի թարմությանը” … /վիդեո/

Մենք  ուզում ենք համակարգ փոխել, ամբողջական իշխանությունը փոխել,եւ  ձեւավորել  սոցիալական, իրավական արդար ու ազատ պետություն՝ ակնկալելով ժողովրդի վստահությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ նախընտրական կարգախոսը՝ ՛՛Արդարություն, ազատություն, դաշնակցություն՛՛:

՛՛Մենք սոցիալիստական կուսակցություն ենք, ահա ինչու ունենք ՛՛Ազատություն, արդարություն եւ դաշնակցություն՛՛ կարգախոսը՛՛,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ նախընտրական պայքարում իրենք շեշտը դնելու են տնտեսական եւ սոցիալական խնդիրների վրա: Ինչ վերաբերում է ՀՀԿ կարգախոսին՝ ՛՛Հավատանք, որ փոխենք՛՛, ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց.

՛՛ Իհարկե իշխանությունը լավ փոփոխություններ է ուզում, հայրենասեր է, մենք դրան հավատում ենք, բայց հավատանք, որ իրենք այդ փոփոխությունները կարող են իրականացնել, այ դրան  չենք հավատում: Հլը մի հատ նրանց համամասնական ցուցակը նայեք: ՀՅԴ-ն դեռ ունակ է”ֆեյս-կոնտրոլ” իրականացնել՛՛:Նա հավելեց, որ ՀՅԴ ցուցակն ամենահաջողն է:

Պատասխանելով այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին, Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե ամբողջական իշխանափոխության իրականացման ճանապարհին քաղաքական գործընթացները պահանջեն ՀՅԴ-ից համագործակցել այլ քաղաքական ուժի հետ, ապա նրանք դա կանեն:

՛՛Մենք երբեք էլ կոալիցիայի մաս չենք կազմել ինքնանպատակ, որ այդպես լիներ մենք դուրս չէինգ գա կոալիցիայից՛՛,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Իսկ Վահան Հովհաննիսյանը հավելեց, որ այս անգամ կարող է ընդդիմադիր ուժի հետ համագործակցելու հնարավորությունը չլինի այն պարզ պաճառով, որ իրենք կարող է հաղթեն ու ընդդիմություն չլինեն:

՛՛Ընտրողներն արդեն հասկացել են, որ չի կարելի հավատալ մկան թակարդում դրված պանրի թարմությանը: Այնպես որ մենք լրջորեն ենք տրամադրված եւ հավատում ենք մեր հաղթանակին՛՛,- նշեց Վահան Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ