05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Դուք ձեզ անկարգ եք պահում որպես կին”. Սամվել Նիկոյանն ու Լարիսա Ալավերդյանը վիճեցինն

Քիչ առաջ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին  “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ու ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը վիճեցին: Կառավարությանը բանավոր հարց ուղղելու համար խոսափողի մոտ հրավիրված Լարիսա Ալավերդյանը կառավարությանը հարց ուղղեց, թե ինչպես է վերաբերվում կառավարությունը ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերին:

Լարիսա Ալավերդյանը հարցրեց, թե պատրաստվում է արդյոք կառավարությունը հետ կանչել “Արտակարգ իրավիճակի մասին”  նախագիծը, ու նշեց, որ նախագծի քվեարկության ժամանակ դահլիճում եղել են կողմ քվեարկողներ 60 հոգի, մինչդեռ ցուցատախտակին նշվել է 67 կողմ:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ Լարիսա Ալավերդյանի հարցը  ԱԺ լիզորությունների հետ է կապված եւ հիշեցրեց, որ այն կարգավորվում է ԱԺ կանոնակարգ օրենքով:

“Շնորհակալություն Ձեր միջամտության համար, բայց Դուք առայժմ կառավարության անդամ չեք”,-ԱԺ նախագահին դիմեց Լարիսա Ալավերդյանը եւ շարունակեց իր դժգոհությունը այսօր տեղի ունեցած քվեարկությունից:

Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե կառավարությունը հետ չի վերցնելու նախագիծը եւ լիազորություն չունի վերահսկելու, թե ինչպես են անցել քվեարկությունները:

Լարիսա Ալավերդյանը ի պատասխան նշեց, որ  իրեն թույլ չտրվեց հարցի նախաբանը ձեւակերպել: “Ձեր ջղաձգվածությունը պետք է արտահայտվի ոչ թե իմ հանդեպ, այլ նրանց հանդեպ, ովքեր չկարողացան գալ եւ պատշաճ կարգով քվեարկել եւ հերթական անգամ խայտառակ են անում ԱԺ-ն”,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը ու խնդրեց նախարարին ասել, թե ինչ մեթոդ պետք է կիրառել, որ այլեւս նման բան չկրկնվի

Արդարադաության նախարարը պատասխանեց, թե այդ մեխանիզմները նշված են Սահմանադրության մեջ:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հիշեցրեց, թե այսօրվա նիստի ընթացքում մեկ անգամ էլ  Անահիտ Բախշյանի խնդրանքով ցուցատախտակը պահվել է եւ պարզ է դարձել, որ նա սխալ էր հաշվել պատգամավորներին: Լարիսա Ալավերդյանը անջատված խոսափողի առջեւ շարունակում էր քննադատել ԱԺ-ին, ինչին Սամվել Նիկոյանը պատասխանեց.

”Տիկին Ալավերդյան, սպառվել է մեր հինգ տարվա ժամկետը, Դուք անվերջ խոսելու եք, արդեն չորրոդրդ գումարման ԱԺ-ի ժամանակն է ավարտվում ”: Լարսիա Ալավերդյանը չհեռացավ խոսափողի մոտից:

“Տիկին Ալավերդյան, Դուք ձեզ անկարգ եք պահում որպես կին”,-հայտարարեց Սամվել Նիկոյանը: Լարիսա Ալավերդյանը որոշ ժամանակ եւս անջատված խոսափողի մոտ իր դիտարկումները հնչեցրեց, ինչից հետո իր հարցը հնչեցրեց “Ժառանգության” մեկ այլ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով սպասում էր , թե երբ խոսափողն ազատ կլինի:

Անահիտ Բախշյանը մինչ իր հարցին անցնելը հայտարարեց, թե լուսատախտակը պահվում է այն ժամանակ, երբ ձեռնտու է իշխանությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ