26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Շանթ”-ի Վարդանը մեկնում է Ամերիկա. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` “Շանթ»”հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է լքել Հայաստանը եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ “Շանթ”-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ:

Թադեւոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը “փակվել է”: Մեզ հետ զրույցում մեկնաբանը տեղեկությունը հաստատեց մասամբ: “Չեն պահանջել, որ բերեմ գովազդ, պարզապես չկա այդ հովանավորը, եւ դրա համար սպորտային հաղորդումը եթեր չի գնում,մինչեւ կգտնվի համապատասխան հովանավորը”,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքը տարվա մեջ 4 անգամ լինում է ԱՄՆ-ում եւ լուրերը, որ լքում է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը:

Թերթը ավելացնում է, “Շանթ” հեռուստաընկերությունը սպորտային հաղորդումները համարում է ցածր վարկանիշ ունեցող թողարկում, ինչը կարող է ազդել նաեւ բարձր վարկանիշ ունեցող “Հորիզոն” լրատվական հաղորդման վրա. համենայնդեպս, այդպես է պատճառաբանվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ