09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անօթևան միայնակ կնոջը զրկել են բնակարան ստանալու իրավունքից (վիդեո)

Աղետի գոտում, նախորդ երեք տարիների ընթացքում բնակբաշխման գործընթացը իրականացնող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված մոտ 400 անօթևան ընտանիք, տարաբնույթ պատճառներով զրկվեցին բնակարան ստանալու իրավունքից: Այդ ընտանիքները համալրեցին Գյումրու վագոն-տնակներում ապրող ավելի քան 3500 այն անօթևան ընտանիքների շարքերը, ովքեր չունեն երկրաշարժի հետևանքով անօթևանի կարգավիճակ և նույնիսկ անհայտ է, թե երբևէ կունենան բնակարաններ: Համենայնդեպս պետությունը նրանց բնակարաններ տրամադրելու որևէ պարտավորություն չի ստանձնել: Այդպիսի ընտանիքների թվում կան տասնյակ միայնակ տարեցներ, որոնց տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել իրենց կացարանները:

‘Շիրակ կենտրոնի’ աշխատակիցները բնակարանային իրավունքից զրկելու պատճառներին ծանոթանալու և տեսանյութ պատրաստելու նպատակով, այսօր այցելեցին Գյումրու Մանուշյան փողոցի հարակից տարածքի տնակային ավանում բնակվող Դոլորես Մանուկյանին:

Առավել մանրամասն` ‘Շիրակ կենտրոնի’ պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ