Ամենաերիտասարդ եւ ամենաավագ կին թեկնածուները նույն ընտրատարածքում, իսկ տղամարդի՞կ
Հայաստանի թիվ 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված 180 թեկնածուների մեջ ամենաերիտասարդը 26-ամյա անկուսակցական Ռոման Խաչատրյանն է: Նա աշխատում է “Սեւան” ազգային պարկում որպես ավագ տեսուչ եւ առաջադրվել է Մարտունի քաղաքն ու տարածաշրջանի գյուղերն ընդգրկող թիվ 24 ընտրատարածքում:
Տարիքով ամենաավագ թեկնածուն եւս տղամարդ է` ՀՀՇ-ից թիվ 33 ընտրատարածքում առաջադրված “Փոկաս” ՍՊԸ հաշվապահ Շալիկո Զորյանն է: Նա 70 տարեկան է: Թիվ 33 ընտրատարածքն ընդգրկում է Գյումրի քաղաքի մի մասն ու տարածաշրջանի գյուղերը:
12 կին թեկնածուներից երիտասարդը մեր գործընկերն է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող 1980թ. ծնված Գոհար Վեզիրյանն է, ամենաավագ կին թեկնածուն` 1947 թ-ին ծնված ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն է: Հետաքրքիր է, որ երկուսն էլ առաջադրվել են թիվ 12 ընտրատարածքում: