Իսրայելցին փորձել է սրբապատկերներ արտահանել Հայաստանից
Ս.թ. մարտի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ:
ՀՀ պետական սահմանը հատելիս` երկաթգծի “Այրում” կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 1949թ. ծնվ. Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են չհայտարարագրված 18 սրբապատկերներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: