25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պոռնկուհուն պետք չէ բարոյական ամուսին, նրան պետք է փող տվող մեկը

“Այսօր Հայաստանում ամենից շատ խոսվում է նախագահական ընտրությունների քաղաքական ակնկալիքների մասին: Իրականությունն այն է, որ Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համար նախագահի ընտրությունը որեւէ փոփոխություն չի առաջացնի: Խորհրդարանական մեծամասնությունը կմնա մեծամասնություն, նրա կամքով ձեւավորվող կառավարությունն էլ կշարունակի իր գործունեությունը”-,այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա` Հայաստանում քաղաքական դաշտը պառնկացված է:

“Պոռնկուհուն պետք չէ բարոյական ամուսին, նրան պետք է փող տվող մեկը: Պոռնկացված դաշտում անելիք չունենք, սակայն ես չեմ կարծում, որ մենք այդ վիճակին ենք հասել: Այո, մտածելակերպը խեղված է, սակայն ավելի խեղված չէ, քան 1996 թվականին էր”,-ասաց նա:

Հայրիկյանը, խորհրդարանկան ընտրություններում չէր առաջադրվել, քանի որ ազգային ժողովրդավարական ուժերը չեկան համաձայնության: Քաղաքական գործչի կարծիքով, Հայաստանում մենք շատ ունենք ընդդիմադիր խաղացողներ՝ մինչեւ աթոռին հասնելու պահը, այսինքն` գաղափարապես  ընդդիմադիր չեն: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Հայրիկյանը կառաջադրվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ