23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավտոմեքենան գետն է ընկել

Մարտի 27-ին, ժամը 01.59-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեվս չբացահայտված հանգամանքներում “Վազ-21011” մակնիշի 06 ՏՕ 201 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եվ շրջվել գետը: Մինչ հրշեջ֊ փրկարարների դեպքի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ` Ծաղկավան գյուղի բնակիչ, 1948թ. ծնված Սերոբ Սիմոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւան քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ